435.71
4.38
404.37
+2
Եղանակը Երևանում
Հայ

«Protect The Land». առաջին անգամ 15 տարում՝ SOAD-ը երկու հզոր երգ է թողարկել Արցախում պատերազմի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:40
06 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. System of a Down ռոք խմբի ղեկավար, անվանի երաժիշտ Սերժ Թանկյանը հայտնել է, որ 15 տարվա մեջ առաջին անգամ խումբը թողարկել է երկու նոր երգ և դրանք նվիրել Արցախին և Հայաստանին:

«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա մեջ առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Հիմա դա անելու ժամանակն է, քանի որ մենք չորսով միասին ասելիք ունենք: Այս երկու երգերը ՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz», պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը մղվում է մեր մշակութային հայրենիքում ՝ Արցախում և Հայաստանում », - գրել է Թանկյանը Facebook-յան իր էջում:

Ըստ նրա ՝ ներկայում Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանի կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ցանկանում են Արցախը և Հայաստանը հռչակել իրենց սեփականությունը, այլ նաև անպատիժ մնալով կատարել են ցեղասպանության գործողություններ մարդկության և բնության դեմ ՝ իրենց նպատակին հասնելու համար:

«Նրանք խաղադրույքներ են կատարում, որ աշխարհը չափազանց զբաղված է COVID-ով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով՝ իրենց ոճրագործություններին արձագանքելու համար: Նրանք ունեն ռեսուրսներ և սկսեցին զանգվածային հասարակական արշավներ՝ իրենց բարբարոսական ցեղասպան նպատակը թաքցնելու համար: […] Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը և մեր ազգը: Հիմա մեր աչքերը փակելու ժամանակը չէ », - գրել է Թանկյանը Facebook-յան իր էջում:




Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում, դարձել է անհավատալի պատճառ SOAD- ի համար, որպեսզի բոլոր գործերը մի կողմ դնի և չորսն էլ՝ որպես հայ տղաներ, մի մարդու պես հանդես գան հանուն իրենց ազգի:

««Protect The Land» -ը և «Genocidal Humanoidz»- ն այժմ հասանելի են գնման համար մեր պաշտոնական Bandcamp էջում `systemofadown.bandcamp.com - որտեղից խմբի հասույթը գնում է ArmeniaFund (Հայաստան համահայկական հիմնադրամ): Bandcamp-ից և մեր ապրանքի նախնական պատվերներից ստացված հասույթը կօգտագործվի այս սարսափելի գործողություններից տուժածների համար ծայրահեղ անհրաժեշտ օգնության և առաջին անհրաժեշտության առարկաների ձեռք բերման համար: Խնդրում եմ, այս երգերը ներբեռնելու հնարավորությունը ընդունեք որպես բարեգործություն, անկախ նրանից ՝ այսօր որոշեք լսել դրանք, վաղը կամ առաջիկա տարիներին », - իր հետևորդներին կոչ է արել խմբի մենակատարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով