Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
06.02.2024,
21:35
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում այս ձմեռ հայտնվել է հազվագյուտ այցելու՝ սրնգահավ։
Այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայկական գրասենյակը (WWF)։

Սրնգահավը տարածված է հյուսիսային Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի անտառներում և ձմեռային միգրացիայի ժամանակ այն սովորաբար չի հասնում Կովկաս։ Սակայն որոշ տարիներին տեղի են ունենում զանգվածային միգրացիաներ, երբ հնարավոր է լինում հանդիպել սրնգահավի մեծ երամների այս տարածաշրջանի պտղատու ծառերի վրա՝ իրենց սովորական ձմեռման շրջանից շատ ավելի հարավ:
Այս տարվա ձմեռը, վերը նշված եզակիներից է, և այսօր թռչուններին կարելի է տեսնել Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում։–0–