Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել

09.06.2014, 18:54
Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել։ Առաջնությունն անցկացվել է Շվեդիայի Օստերվունդ քաղաքում։
Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել։ Առաջնությունն անցկացվել է Շվեդիայի Օստերվունդ քաղաքում։

Աշխարհի չեմպիոն է դարձել Նիցա կոմսության հավաքականը, որը հաղթել է եզրափակչում Մեն կղզուն (5:4)։ Երրորդ տեղի համար ընթացող խաղում Ասորեստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթել է Հարավային Օսեթիային։

ConIFA–ի հովանու ներքո առաջին անգամ անցկացված մրցաշարին մասնակցել է 12 հավաքական։

Թիմերի կազմերում հանդես են եկել Ռուսաստանի առաջնությունում փորձ ունեցող ֆոիտբոլիստներ։ Ամենահայտնին Աբխազիայի հավաքականի կապիտան և «Խորհուրդների թևերի» կիսապաշտպան Ռուսլան Աջինջալն է։ Պադանիայի (շրջան Իտալիայի հյուսիսում) կազմում հանդես է եկել «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիի եղբայրը` Էնոք Բարուան, հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»–ը։ -0-