440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հեռու է կայուն լինելուց. Պեսկով

16:17
07 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հեռու է կայուն լինելուց: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց: Ուստի պարզապես հնարավոր չէ կանգ առնել ձեռք բերվածի վրա, և ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԼՂՀ ՊԲ տորաբաժանումները կանխել են հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ. ԼՂՀ ՊՆ>>
 
Պեսկովի գնահատականով, եթե խոսենք իրավիճակի մասին ընդհանուր առմամբ, ապա «կարելի է հետընթաց» արձանագրել: «Մինչ թեժ բախումների վերսկսումը շատ դրական քայլեր էին կատարվել կարգավորման ուղղությամբ: Սակայն այժմ հետընթաց տեղի ունեցավ, ևբազմաթիվ հարցերում ստիպված կլինենք լրացնել բաց թողածը», - եզրափակել է Պուտինի մամուլի քարտուղարը:

Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Անշուշտ, այս անգամ ևս, կրակը դադարեցնելու համար տարբեր մակարդակների վրա տարվել է բավական օպերատիվ և մեծ աշխատանք: Գործընթացի կողմերը արդեն իսկ նշել են Ռուսաստանի այդ ջանքերը: Իհարկե, Մոսկվան կշարունակի իր հետևողական գիծը», - նշել է նա:

Երևանը մեկնաբանել է Լավրովի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման` «սեղանի վրա գտնվող» պայմանավորվածությունների մասին>>

 Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, և հակամարտության հենց սկզբից մեծ ջանքեր է գործադրել և գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ապահովման հարցում:

«Ռուսաստանը բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ է պահպանում թե´ Երևանի, թե´ Բաքվի հետ: Բացի այդ, մենք օգտագործում ենք այդ հարաբերությունները վերոնշյալ պայմանների ստեղծման համար` աշխատելով ինչպես երկկողմանի հիմքերով, այնպես էլ` միջազգային մեխանիզմների շրջանակում», - բացատրել է Պեսկովը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ