Եվս 3 զինծառայող ողջ են, զոհերի ցանկում սխալմամբ են նշվել նրանց անունները

29.09.2020, 18:38
Եվս 3 զինծառայող ողջ են, զոհերի ցանկում սխալմամբ են նշվել նրանց անունները
Եվս 3 զինծառայող ողջ են, զոհերի ցանկում սխալմամբ են նշվել նրանց անունները

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՀ ՊՆ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի ևս երեք զինծառայող, ովքեր ավելի վաղ նահատակված էին հայտարարվել, ողջ են:

«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի...

Опубликовано Պաշտպանության Բանակ Вторник, 29 сентября 2020 г.

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–