424.11
4.26
393.28
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»

10:34
01 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կատակի օրը (April Fools' Day, All Fool's Day) կամ Ծիծաղի օրը միջազգային տոն է, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այս օրն ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների «գլխին խաղ խաղալ» կամ կատակով ծաղրել նրանց:

Մինչ այժմ էլ անհայտ է, թե որտեղից է սկիզբ առնում այս արտասովոր և զվարճալի տոնը:

Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարը և Զատիկը տոնելու հետ: Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով և զվարճալի հնարքներով:

Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582թ.-ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Բանը այն է, որ մինչև 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններորդը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը, Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի` ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում` ապրիլի 1-ին:

Այս օրը դժվար է դիմակայել և խաղ չխաղալ ընկերների, գործընկերների գլխին, այդ իսկ պատճառով «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է իր ընթերցողին 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:

Գունավոր ջուր ծորակից

Грязная вода из крана

Այս կատակի համար անհրաժեշտ է սննդային գունավորիչի հաբ և ծորակ: Հարկավոր է հետ պտուտակել ծորակի ցրիչը և դնել այնտեղ սննդային գունավորիչի հաբը: Առավել սարսափեցնող արդյունքի համար կարելի է ընտրել կարմիր գունավորիչ:

Արկածախնդրություն օճառի հետ

Авантюра с мылом

Օճառի վրա եղունգների թափանցիկ լաք քսեք, որպեսզի այն չփրփրի: Արտակարգ կատակ է ապրիլի 1-ի համար: Հեշտ և արդյունավետ:

«Խաղ խաղանք» անծանոթների «գլխին»

тяжесть

Ավելի լավ է այս կատակը խաղալ հանրային կանգառում կամ հետիոտնային անցման վրա: Որպես օգնական` ձեզ պետք են նիհարիկ աղջիկ կամ տարեց կին: Հարկավոր է դնել նրանց կողքին աղյուսներով պայուսակ` ծածկված մեկ կիլոգրամ կարտոֆիլով: Կարևոր է, որ պայուսակը լինի ոչ շատ մեծ, բայց` բավական ծանր: Երբ երթուղայինը կմոտենա կամ կվառվի կանաչ լույսը, աղջիկը կամ տատիկը կխնդրեն որևէ երիտասարդի օգնել իրենց պայուսակը տեղ հասցնել...

Անհարմար կոշիկ

обувь

Հաջորդ կատակը շատ հարմար է տան անդամների համար: Հարկավոր է վերցնել թուղթ կամ բամբակի ոչ մեծ կտոր և տեղադրել այն կոշիկների մեջ: Թուղթը չպետք է դուրս ցցվի կոշիկի մեջից: Երբ տնեցիները մտադրվեն տանից դուրս գալ, կոշիկները նրանց անհարմար կթվան:

Թափված կաթ

Молочная клякса

Վերջինս փոքր-ինչ դաժան կատակ է, բայց արդյունքի համար արժե այն իրականացնել։ Վերցնում ենք հավկիթի սպիտակուց, լավ խառնում ենք այն սովորական գրասենյակային սոսնձի կամ էմուլսիայի հետ: Լցնում ենք թափված կաթի նմանվող հեղուկը ցանկացած պլաստիկ մակերևույթի վրա և սպասում` մինչ այն չորանա: Որպեսզի պատրաստուքը հեշտությամբ առանձնանա պլաստիկից կամ ապակուց, դրանց վրա պետք է նախապես օճառ քսել։ Ահա և վերջ, ձեր «կաթը» պատրաստ է: Մնում է միայն աննկատ տեղավորել «կաթն» այն մարդու համակարգչի ստեղնաշարի վրա, ում գլխին ցանկանում եք խաղ խաղալ:

Մարդու «պահածոյացված» գլուխ սառնարանում

бумажная голова

Դասական հումոր: Հարկավոր է երկու լիտրանոց բանկայի ներսում փակցնել մարդու գլխի պատկերով թուղթ և հեղուկ լցնել: Դե թող ինչ-որ մեկը այժմ նախաճաշի:

Յուրահատուկ աղանդեր

репчатый лук

Այժմ անցնենք խոհարարությանը: Վերցնում ենք սոխ, մաքրում և հագցնում փայտիկի վրա: Հետո թաթախում ենք այն հալեցված շոկոլադի մեջ, թողում ենք չորանա: «Հիանալի» աղանդերը պատրաստ է:

Համեղ փոշի

порошок

Ուզու՞մ եք ապշեցնել ձեր գործընկերներին: Ուրեմն այս կատակը հենց ձեզ համար է: Դրա էությունը կայանում է լվացքի փոշին մանկական չոր կերով փոխարինելու մեջ: Հաշվի առեք, որ կերը հարկավոր է նախ լցնել տոպրակի մեջ, ապա նոր տեղադրել լվացքի փոշու տուփի մեջ: Ապա ընդմիջման ժամանակ հանում ենք մեր փոշին և սկսում ենք ուտել: Ներկաների շոկն ապահովված է:

Նորից աղանդեր

Шоколадное печенье

Այժմ հարկավոր են թխվածքաբլիթներ և ատամի մածուկ: Հարկավոր է թխվածքաբլիթները լցոնել ատամի մածուկով, ինչը կստեղծի վանիլային կրեմի տպավորություն: Իսկ այժմ հյուրասիրեք ձեր ծանոթներին «համեղ» աղանդերը:

Եղունգների թափված լաք

Разлитый лак для ногтей

Թափեք լաքը մոմած թղթի վրա: Երբ այն չորանա, հարկավոր է զգուշորեն պոկել «բիծը» թղթից (առավել հարմար է օգտագործել արագ չորացող լաք և արագացնել չորանալու գործընթացը մազահարդարիչով): Ապա պատրաստուքը լաքի սրվակի հետ միասին կարելի է դնել ցանկացած տեղ` ինչպես ամուսնու շապիկի, այնպես էլ` կնոջ կարևոր փաստաթղթի վրա:

Եվ վերջապես, մարդկանց «գլխին խաղ խաղալիս», հիշե´ք, որ ոչ բոլորն ունեն հումորի զգացում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում