ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել։
Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը` հղում անելով ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանին
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։
Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։–0–