Տորոնտոյի հայերն «արյունոտ» լվացք են փռել` ներկայացնելով Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
13:02
21 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տորոնտոյի հայերը ներկայացրել են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները, նշվում է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Facebook–յան էջում։
«Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–