ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։
Ինչպես
նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել էիրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության շրջանակում։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև մարտերում Մերձավոր Արևելքի ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, տեղեկացրել է նաև ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են հրադադարի շուտափույթ ձեռքբերմանն ու ճգնաժամի լարվածության թուլացմանը», – նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։–0–