ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում», – նշել է Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ՊԲ–ից այսօր
հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:–0–