420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Լավրով. ակտիվորեն քննարվկում է փուլային մոտեցումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նկատմամբ

17:18
21 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում ակտիվորեն քննարկվում է փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման նախագիծ, որն առաջարկվել է 2019թ.–ի ապրիլի 15–ին Մոսկվայում, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի կողմից 2010–2011թթ.–ին, այսպես կոչված «Կազանյան փաստաթուղթը», և կան նախագծեր, որոնք տարածվել են Մոսկվայում 1 տարի առաջ` նախորդ տարվա ապրիլին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև համանախագահները, և դրանք հիմա ակտիվորեն քննարկվում են։ Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման առաջխաղացում փուլային մոտեցման հիման վրա», – ասել է նա «Գորչակովի հիմնադրամի» կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ։

Լավրովի խոսքով, փաստաթուղթը նախատեսում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ–ի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաարգելափակում։

«Վստահ եմ, որ երբ մենք գանք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը, դա կլինի կարևորագույն քայլ ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևերի կատարման ճանապարհին, որոնք պահանջել են դադարեցնել պատերազմն ու պայմանավորվել։ Պատերազմը մենք դադարեցրեցինք, հիմա պետք է պայմանավորվել, ինչին մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ», – ասել է նա։

Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ի` Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող բանաձևն ընդունվել է մարտական գործողությունների թեժ պահին, և դրանք նախատեսում էին առաջին հերթին ռազմական գործողությունների դադար և կարգավորման ձեռք բերում։

«Դրանց մեջ, այո, հաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրանք նաև պահանջում էին դադարեցնել պատերազմն ու սկսել բանակցությունները։ Դրանից հետո բազմաթիվ անգամ բանակցել ենք, եղել են պայմանավորվածություններ Քի Վեսթում 2001թ.–ին, հետագա պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերով` ինչպես Ղարաբաղի մասնակցությամբ, այնպես էլ առանց նրա։ Հիմա էլ հաստատվել է բանակցությունների ձևաչափը` Բաքու–Երևան–ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ և ԵԱՀԿ–ի գործող նախագահի ներկայացուցիչ», – ասել է նա։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն օգտակար է, դրանում մարմնավորվել է ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի պահանջն այն մասին, որ պետք է դադարեցնել պատերազմն ու սկսել պայմանավորվել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները