414.12
4.76
387.28
+32
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում ողնաշարի ծանր վիրավորում ստացած երեխան ՌԴ խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

20:19
21 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-յան իր էջում:

Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով:

«ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Երեխան հիմա գտնվում է Երևանում՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ, և, հուսանք, կհաջողվի նրա առողջությունը հնարավորինս վերականգնել», - նշել է Բեգլարյանը:

Նա ընդգծել է, որ 2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել:

«Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար: Սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և մեր համագործակցության հերթական օրինակն է», - նշել է Բեգլարյանը:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:21
05 Հունիսի 2023
Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու. ՀՀ ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը հայտարարել է, որ բազմիցս ասվել է, որպեսզի խաղաղությունը լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն ոչ Հայաստանի կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընտրված մարմինների, լիազոր ինստիտուտների կողմից. ՎԻԴԵՈ
10:07
05 Հունիսի 2023
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարըը' կիրառելով հրաձգային զենք
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարըը' կիրառելով հրաձգային զենք
13:01
31 Մայիսի 2023
«Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին». Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վեր հանում
12:07
31 Մայիսի 2023
Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «համաներման» մասին. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտարարել են, որ ողջունում են Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «համաներման» մասին
23:38
30 Մայիսի 2023
Արցախում խիստ հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով
Արցախում հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով
23:13
30 Մայիսի 2023
Հրապարակվել է Ադրբեջանի ականանետային կրակի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը. ՎԻԴԵՈ
13:29
30 Մայիսի 2023
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել` կիրառելով ականանետ
Ադրբեջանն Արցախում ականանետ է կիրառել
10:56
29 Մայիսի 2023
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի կապակցությամբ. ՎԻԴԵՈ
18:40
26 Մայիսի 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
14:46
25 Մայիսի 2023
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12:09
24 Մայիսի 2023
Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները. ԱՀ նախագահն ուղերձ է հղել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին երեկոյան ուղերձ է հղել՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
14:02
23 Մայիսի 2023
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին