Ադրբեջանը ականանետից կրակ է բացել Արցախի գյուղերից մեկի ուղղությամբ

09.03.2022, 10:50
Ադրբեջանը ականանետից կրակ է բացել Արցախի գյուղերից մեկի ուղղությամբ
Ադրբեջանը ականանետից կրակ է բացել Արցախի գյուղերից մեկի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 8–ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հաղորդում է ԱՀ ՊՆ–ն։

Հայկական կողմից տուժածներ չկան։

«Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–