Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել 3 հայ զինծառայողի աճյուն

29.09.2021, 12:13
Նախօրեին Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել 3 հայ զինծառայողի աճյուն
Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել 3 հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

«Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։–0–