ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
Տեսանյութը հրապարակվել է «
Հետք» հետաքննող լրագրողների միության Youtube-յան ալիքում:
Կադրերում երևում է, թե ինչպես են դիպուկահարները ոչնչացնում բարձր աշտարակի վրա տեղադրված տեսախցիկները: -0-