Ո՞րն է ամենաարդյունավետ դիետան. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

10.07.2024, 21:15
Ինչո՞ւ քաշը չի նվազում․ բժիշկ-դիետոլոգը պատասխանում է բոլորին հուզող հարցերին․ ՎԻԴԵՈ
Ո՞րն է ամենաարդյունավետ դիետան. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սահմանափակող դիետաներն են պատճառը, որ մարդը չի կարողանում նիհարել, նման կարծիքի է բժիշկ-դիետոլոգ Անուշ Միրզոյանը։

«Ապացուցված է, որ անընդհատ սննդային սահմանափակումները ստիպում են օրգանիզմին պահել ճարպը, սա է պատճառը, որ սկզբում նիհարում եք, հետո՝ ոչ», – նշել է Անուշ Միրզոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում։

Միրզոյանը պարզում է իրականությունը դիետաների մասին և ասում, թե ո՞րն է ամենաարդյունավետ դիետան. սննդակարգ, որը կօգնի ձեր քաշը նվազեցնել և պահել այն: Մանրամասները՝ տեսանյութում։