Երևանի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից (ՎԻԴԵՈ)

12.08.2020, 18:34
Երևանի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից. ահազանգ ԱԻՆ-ում. ՎԻԴԵՈ
Երևանի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-ին, ժամը 15։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից: Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ իր Facebook-յան էջում լուսանկարներ և տեսանյութ հրապարակելով, որոնցում երևում է, թե ինչպես են ապամոնտաժում բնակելի շենքերից մեկի պատշգամբը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

«ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։-0-