Երևանում տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

05.09.2020, 19:04
Երևանում ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել
Երևանում տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 5-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հատյնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին չի նետվել կամրջից․ վերջինս ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

«Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-