Ուղևորատար Boeing-ը կախվել է ժայռից Թուրքիայում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
14.01.2018,
17:37
Վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրապիզոն քաղաքի օդանավակայանի շրջանում:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրապիզոն քաղաքի օդանավակայանի շրջանում:
Կիրակի լույս գիշեր Pegasus ավիաընկերության Boeing 737–800 օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է սահել թռիչքուղու սահմաններից և գլորվել ժայռից` կախվելով Սև ծովի վրա: Այդ պահին օդանավում եղել է 162 մարդ:

Օդանավակայանը փակվել է միջադեպի պատճառով: Anadolu գործակալության տվյալներով, ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղևորներին հաջողությամբ տարհանել են:
Հաղորդվում է, որ փրկարարները քայլեր են ձեռնարկել բռնկման հավանական օջախները մարելու ուղղությամբ: Կատարվածի հանգամանքները պարզվում են: Տրապիզոնի օդանավակայանն արդեն բաց է, և իրականացվել է առաջին չվերթը դեպի Ստամբուլ: -0-