ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին երեկոյան կանխվել է իրեն կամրջից նետել ցանկացող տղամարդու ինքնասպանության փորձը:
Ինչպես
հաղորդել էինք նախօրեին, մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Ռ․ Ս., ծնված 1975 թ․) ինքնասպանության փորձը:-0-