435.48
4.36
404.42
+10
Եղանակը Երևանում
Հայ

Սպանություն Կապանում. հրազենային վնասվածքներով 29-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

19:42
22 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կապան քաղաքի Գ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է  ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Նշվում է , որ 2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:

«Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով»,- նշվում է հայտարարության մեջ:

ՔԿ-ից հայտնում են, որ պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Կապան քաղաքի 29-ամյա բնակիչ է:

Նշվում է, որ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է երկու հատ կրակված պարկուճ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատամանրաթելային, դատակենսաբանական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- հաղորդվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են