438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան դեպք Երևանում. կրակել են 49-ամյա տղամարդու ոտքերին

16:23
22 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ինքնությունը չպարզված անձը զենքի ապօրինի գործադրմամբ հրազենային վնասվածքներ է պատճառել 49-ամյա տղամարդուն՝ կրակելով նրա ոտքերին: Այս մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, 2020 թվականի ապրիլի 21-ին ժամը 20:55-ին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ զույգ ազդրերի շրջանի հրազենային վիրավորում, ձախից ազդրի ստորին երրորդականի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ Մամիկոնյանց փողոցից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա տղամարդ:

«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գործող գեղեցկության սրահի մոտ, առերևույթ հանցագործություն կատարած, ինքնությունը դեռևս չպարզված անձը, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենի գործադրմամբ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, կրակել է Երևան քաղաքի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ»,- նշվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն)  4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հաղորդվում է, որ կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի երկու պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տարածքը տեսանկարահանող սարքը, տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։

«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- հաղորդում են ՔԿ-ից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ