ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 16-ին, ժամը 03:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնել է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։12-ին, մարվել՝ 04։41-ին։ Այրվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-