«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է

22.08.2019, 21:07
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 22-ին, ժամը 17:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:39-ին:

Արարատյան փողոցի թիվ 3 տան դրմաց գտնվող Հայկ Գ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Տուժածներ չկան: -0-