Մարդատար «Գազել»-ի վարորդը, ուշադրությունը շեղելով հեռախոսի վրա, ընկել է զառիվայրից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում, հաղորդում է ՀԿԵ (Հարավկովկասյան երկաթուղու) մամուլի ծառայությունը:
Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը` ուշադությունը շեղելով իր բջջային հեռախոսին: Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում և փոխվում է ճանապարհի վերին շերտը:
Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:
Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: -0-