Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը

07.10.2020, 21:57
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը:

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել:

Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ, մասնավորապես մասամբ վնասվել էր ԱԻ ՊԾ վարչական տարածքը:

«Մեր խորին վշտակցությունը Հովիկի ընտանիքին, նրա հարազատներին ու գործընկերներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-