Խոշոր հրդեհ՝ Երևանի կենտրոնում գտնվող խանութներից մեկում
27.04.2025,
12:12
Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող խանութներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ապրիլի 27-ին, հրդեհ է բռնկվել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ նախկին «Եվրոմոթորս» ավտոսրահի տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի պատճառները պարզվում են։
Նշենք, որ այժմ այդ տարածքում գործում է մանկասայլակների խանութ։