579.01
6.51
487.67
+33
Եղանակը Երևանում
Հայ

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի պաշտոնատար անձինք 14 մլն դրամի վնաս են պատճառել պետությանը (ՎԻԴԵՈ)

21:30
28 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանությունը ապօրինությունների դեպքեր է բացահայտել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային օժանդակ ծառայության, դռնապահ-հիվանդապահի ծառայությունների մատուցման» պետական գնման պայմանագրեր, որոնց շրջանակներում «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ կերպով չեն ստուգել իրականացված ծառայությունների համապատասխանությունը` տեխնիկական բնութագրերին, ինչպես և չեն պահպանել դրանց հանձնման-ընդունման կարգի պահանջները, որպիսի պայմաններում կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից փաստացի չեն մատուցվել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված ծառայությունները, սակայն վճարումներն իրականացվել են ամբողջ ծավալով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 14 միլիոն 620 հազար դրամի վնաս:

Загружается новость ... "Лево"
«Բացի այդ, 2016 թվականի հունիսին հիշյալ կենտրոնի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այլ անձի օժանդակությամբ կազմակերպել է կենտրոնի հաշվեկշռում գտնվող «Սուզուկի» մակնիշի երկու ավտոմեքենայի համար՝ իբրև տեխնիկական հագեցվածության պարագաների գնման գործընթաց, որի շրջանակներում իրենց հետ համագործակցած անհատ ձեռնարկատիրոջ օժանդակությամբ, վերջինիս կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչի հիման վրա, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հաշվեհամարից նշված անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի` ընդհանուր 950 հազար դրամ գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:47
13 Սեպտեմբերի 2020
Դժոխք երկրի վրա. Կալիֆոռնիայում կրակե տոռնադո է ձևավորվել (ՎԻԴԵՈ)
Դժոխք երկրի վրա. Կալիֆոռնիայում կրակե տոռնադո է ձևավորվել, ՎԻԴԵՈ
13:00
13 Սեպտեմբերի 2020
Ավտովթար Երևանում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը (ՖՈՏՈ)
Ավտովթար Երևանում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈ
10:36
13 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Արագածոտնում՝ հրդեհի բռնկմամբ. Nissan-ն ամբողջությամբ այրվել է
Խոշոր ավտովթար Արագածոտնում՝ հրդեհի բռնկմամբ. Nissan-ն ամբողջությամբ այրվել է
21:55
12 Սեպտեմբերի 2020
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է. մեկուսացվում է հրդեհի 3-րդ օջախը (ՎԻԴԵՈ)
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է. մեկուսացվում է հրդեհի 3-րդ օջախը. ՎԻԴԵՈ
21:15
12 Սեպտեմբերի 2020
55-ամյա տղամարդը իր տան բակում խոշոր չափերով թմրամիջոց է ապօրինի աճեցրել. նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
55-ամյա տղամարդը իր տան բակում խոշոր չափերով թմրամիջոց է ապօրինի աճեցրել. նա բերման է ենթարկվել. ՎԻԴԵՈ
18:17
12 Սեպտեմբերի 2020
Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Toyota-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ
Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Toyota-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ
16:50
12 Սեպտեմբերի 2020
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
22:02
11 Սեպտեմբերի 2020
Մասիսում երկու տղամարդ և մեկ աղջիկ հուշանվեր եվրոներով գնումներ են կատարել (ՎԻԴԵՈ)
Մասիսում երկու տղամարդ և մեկ աղջիկ հուշանվեր եվրոներով գնումներ են կատարել. ՎԻԴԵՈ
20:02
11 Սեպտեմբերի 2020
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանը. ԶԼՄ
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանը
19:26
11 Սեպտեմբերի 2020
10 մահ, 2 կուրացած. Հայաստանում քննում են ալկոհոլային թունավորման դեպքերը
10 մահ, 2 կուրացած. Հայաստանում քննում են ալկոհոլային թունավորման դեպքերը
15:59
11 Սեպտեմբերի 2020
Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի
Մահվան ևս մեկ դեպք ալկոհոլային թունավորումից. մահվան դեպքերի թիվը հասավ 20-ի
13:59
11 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 մեքենա. կա 2 վիրավոր, որից մեկը հղի կին է (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 4 մեքենա. կա 2 վիրավոր, որից մեկը հղի կին է. ՖՈՏՈ