Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյանմայի օդանավակայանում (ՎԻԴԵՈ)

13.05.2019, 12:32
Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյանմայի օդանավակայանում:
Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյանմայի օդանավակայանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Myanmar National Airline ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել «փորի» վրա առջևի շասսիի խափանման պատճառով։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է Korrespondent.net–ը, կիրակի Մյանմայի ազգային ավիաընկերությանը պատկանող Embraer 190 տիպի ուղևորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել Մյանմայի օդանավակայանում։

ԶԼՄ–ների տվյալներով, օդանավում եղել է 82 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Օդանավի օդաչուն նշել է, որ ինքնաթիռի առջևի շասսին չի բացվել, ինչի պատճառով նա նստեցրել է օդանավը միայն հետևի շասսիների օգնությամբ։–0–