Սև ծովում երկրաշարժ է գրանցվել

31.01.2012, 10:22
Սև ծովում երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի երեկոյան Սև ծովում Անապայի ափի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մոսկվայի ժամանակով 21:00-ին Ս ծովում Անապայի ափից 40 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Տուժածներ չկան:--0-