Հայաստանում տեղի ունեցած երեք ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է մահացել. ԱԻՆ
Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած երեք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Ըստ ծառայության տվյալների, նախօրեին Սյունիքի մարզում, Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը՝ 1972թ.-ին ծնված Գևորգ Շատունցը, և ուղևորուհին՝ 1969թ.-ին ծնված Աշխեն Ղազարյանը, տեղում մահացել են:
Մյուս ուղևորը՝ 1992թ.-ին ծնված Արամ Գրիգորյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:
Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նույն օրը, Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները: «Տոյոտա Պրադոյի» վաորդը՝ 1974թ.-ին ծնված Վեհանձ Հարությունյանը, թեթև աստիճանի մարմնական վնասվածքով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եվս մեկ ՃՏՊ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ում՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը՝ 1987թ.-ին ծնված Դավիթ Պետրոսյանը, և ուղևորը՝ 1982թ.-ին ծնված Վահագն Պետրոսյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Թալին քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: -0