Ոստիկանությունը գործ է հարուցել երկու տղամարդկանց նկատմամբ, ովքեր կատակել են, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչություն է տեղի ունենալու

18.01.2012, 18:40
Ոստիկանությունը գործ է հարուցել երկու տղամարդկանց նկատմամբ, ովքեր կատակել են, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչություն է տեղի ունենալու

Ոստիկանությունը գործ է հարուցել երկու տղամարդու նկատմամբ, ովքեր հնարավոր ահաբեկչության մասին տեղեկացնելու համար ձերբակալվել են չորեքշաբթի «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ, - ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 207 հոդվածի հատկանիշներով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություն հաղորդելը),- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Կատակասերներին» կարող է մինչև երեք տարի ազատազրկում սպառնալ:

Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ճշտած տվյալներով ձերբակալվածների մեկը 31 տարեկան է՝ Ստավրոպոլից, մյուսը՝ 33 տարեկան՝ Ուզբեկստանից: --0-