«ՌԻԱ Նովոստի» գործակալության շենքի մոտ գտնված առարկան պայթուցիկ չէ
14.09.2011,
19:43
«ՌԻԱ Նովոստի» գործակալության շենքի մոտ գտնված առարկան պայթուցիկ չէ
Զուբովսկի բուլվարի վրա գտնվող «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության շենքի մոտ պայթյունի սպառնալիքը չեղյալ է հայտարարվել, կասկածելի արկղում գտնված առարկան պայթուցիկ չէ, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է դեպքի վայրում աշխատող օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչը:
Շենքի մոտ գտնվող մայթը բաց է, հատուկ ծառայությունների մեքենաները հեռանում են: Սադովոյե կոլցոյում վերականգնվել է տրոլեյբուսների երթևեկությունը:
Չորեքշաբթի գործակալության մուտքի մոտ կասկածելի արկղ էին գտել:-0-