Ընտիր գինով լի կոնտեյների ընկնելն ավստրալիացի արտադրողին 1 մլն դոլարի վնաս է հասցրել
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ՌԻԱ Նովոստի/. Mollydooker Wines էլիտար գինի արտադրող ավստրալիական ընկերությունը զրկվել է ապրանքի՝ ավելի քան 1 մլն դոլար գումարի խմբաքանակից՝ բեռնատար ամբարձիչի անսարքության պատճառով, հաղորդում է Australian ավստրալիական թերթը։
Ըստ թերթի տվյալների, 2010թ.-ին լցրած Mollydooker Velvet Glove գինու 462 արկղերով կոնտեյներն ավելի քան վեց մետր բարձրությունից ընկել է՝ վաճառքի համար ԱՄՆ ուղարկվող խմբաքանակը բարձելու ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշում են ավստրալիական ԶԼՄ-ները, ընկերության ղեկավար, գինեգործ Սպարկի Մարկիզը (Sparky Marquis) մինչև այժմ շոկի մեջ է պատահարի պատճառով։
«Անհավատալի է, անհավանական։ Սա այն է, ինչի մասին չէի ուզի անգամ լսել»,- հայտնել է Մարկիզը, երբ նրան հայտնել են միջադեպի մասին։
Ըստ գինեգործի, ողջ խմբաքանակն ապահովագրված էր։
Ըստ ԶԼՄ-ների, միջադեպը բացասական ազդեցություն կունենա Mollydooker Wines ընկերության գործունեության վրա, ինչպես նաև կարող է հարված հասցնել Ավստրալիայի գինու շուկային։
Ինչպես իր հերթին նշում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը, Mollydooker Wines ընկերության գինու մեկ շշի արժեքը շուրջ 200 դոլար է կազմում։
Mollydooker Wines ընկերությունը հիմնադրել է 2005թ.-ին՝ Սպարկի և Սառա Մարկիզ ամուսինների կողմից։ Մասնագիտանում է բավական բարձր ալկոհոլ պարունակող բարձրատեսակ գինու արտադրությամբ։ -0