418.37
4.78
386.31
+26
Եղանակը Երևանում
Հայ

Իմանալով, որ որդին թմրանյութ է օգտագործում` հայրը մեքենայի բանալին թաքցրել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում մարտաֆիլմ հիշեցնող հետապնդումից

13:26
11 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք հանգամանքները նախօրեին ուշ երեկոյան Երևանում տեղի ունեցած միջադեպից:

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, 2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել Hummer մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։ Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։ Այնուհետև նա երթևեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։

«Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի», - նշվում է հաղորդագրության մեջ:

Хаммер.jpg

2023թ․փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում վերոհիշյալ փողոցներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, Hummer մակնիշի ավտոմեքենայի դիմացի հաշվառման համարանիշը, վնասված անվադողի կտորներ։ Իսկ Hummer մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև պարեկային ծառայության և քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Վկայի և տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ:

Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Hummer մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննությամբ պարզվել է, որ Hummer մակնիշի ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրանյութ օգտագործելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց:

Փետրվարի 11-ին՝ ժամը 03:20-ին, Երևան քաղաքում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:51
17 Մայիսի 2023
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցր' պահանջելով ադամանդյա մատանին (ՎԻԴԵՈ)
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցր' պահանջելով ադամանդյա մատանին. ՎԻԴԵՈ
10:41
17 Մայիսի 2023
Գյումրիում 52–ամյա տղամարդը սպառնում էր նռնակ պայթեցնել (ՎԻԴԵՈ)
Պահանջել է, որ կինն ու որդին իրեն տեսակցեն. Գյումրիում 52–ամյա տղամարդը սպառնում էր նռնակ պայթեցնել. ՎԻԴԵՈ
19:37
16 Մայիսի 2023
17-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով խփել էր եղբայրներին. վեճը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության (ՎԻԴԵՈ)
Երիտասարդների վեճը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության, կան ձերբակալվածներ. ՎԻԴԵՈ
11:10
16 Մայիսի 2023
Արմավիրի մարզում Opel–ը բախվել է կայանված Peugeot–ին. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է կայանված Peugeot-ին, Peugeot-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում, Opel-ն էլ, առաջ ընթնալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
19:37
15 Մայիսի 2023
Երևանում կրակոցներ են հնչել. հայտնաբերվել է Opel, որի վրա եղել են կրակոցի հետքեր
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 հատ 20մմ տրամաչափի կրակված պարկուճներ
16:37
15 Մայիսի 2023
Ամիրյան փողոցում կրակոցներ են լսվել. չորս գյումրեցի բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Ամիրյան փողոցում կրակոցներ են լսվել. չորս գյումրեցի բերման է ենթարկվել. ՎԻԴԵՈ
13:30
15 Մայիսի 2023
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2–ամյա երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ ու ջրահեղձ եղել
Իսկական ողբերգություն Արմավիրի մարզում. 2–ամյա երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ ու ջրահեղձ եղել
00:22
14 Մայիսի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր
Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր
14:03
12 Մայիսի 2023
Երևանում տաքսու վարորդը կրակայրիչ–ատրճանանի սպառնալիքով ուղևորից հափշտակել է 60.000 դրամ
Երևանում տաքսու վարորդը կրակայրիչ–ատրճանանի սպառնալիքով ուղևորից հափշտակել է 60.000 դրամ
11:20
12 Մայիսի 2023
Tesla–ն բախվել է էլեկտրասյանը Աբովյանի մոտակայքում, տուժել է 4 քաղաքացի
Tesla–ն բախվել է էլեկտրասյանը Աբովյանի մոտակայքում, տուժել է 4 քաղաքացի
20:45
11 Մայիսի 2023
Թուրրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Կոտայքում և Արարատի մարզում
Թուրրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Կոտայքում և Արարատի մարզում
19:35
11 Մայիսի 2023
Երևանի Արցախի պողոտայում նորածին են գտել, նա ողջ է
Երևանի Արցախի պողոտայում նորածին են գտել, նա ողջ է