414.33
4.75
386.75
+14
Եղանակը Երևանում
Հայ

Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանի կենտրոնում. Hummer-ի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկի, հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)

00:58
11 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։

Պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։

Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։

Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։

Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։ Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ճշտվել է վարորդի ինքնությունը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ «Համեր»-ի վարորդի մեքենայի հարվածից տուժած ոստիկանը դիմել է բուժօգնության, վերջինս լուրջ վնասվածքներ չունի:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
07 Հունիսի 2023
Երևանում զինծառայողն իր տանը ինքնավնասում է կատարել ու մահացել
Զինծառայողը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, հիմա գտնվում էր վերականգնողական արձակուրդում
15:14
07 Հունիսի 2023
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը. ՎԻԴԵՈ
12:21
07 Հունիսի 2023
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
11:56
07 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված  2 գիրք. ՎԻԴԵՈ
11:19
07 Հունիսի 2023
Սպանություն Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
Նախօրեին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
10:22
07 Հունիսի 2023
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
12:53
06 Հունիսի 2023
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
22:03
05 Հունիսի 2023
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
14:43
05 Հունիսի 2023
Սևանում երիտասարդը հրել գցել է 11–ամյա տղային ու գողացել 4000 դրամը
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը