ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում այրվում է ավտոմեքենա, և կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 29 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 24» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1969 թ.), «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) և «Ford Tranzit» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1941 թվականի ծնված Ա. Մ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: -0-