Գտնվել է Սևանա լճում կորած քաղաքացու դին

14.04.2017, 12:31
Փրկարարները գտել են նախօրեի երեկոյան Սևանա լճում կորած քաղաքացու դին։
Գտնվել է Սևանա լճում կորած քաղաքացու դին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Փրկարարները գտել են նախօրեի երեկոյան Սևանա լճում կորած քաղաքացու դին։

ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել։ Սևանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակ։

Որոնողական աշխատանքներ էին սկսվել, որոնք դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով։ Դրանք վերսկսվել են ուրբաթ վաղ առավոտյան։

Քաղաքացի է կորել Սևանա լճում>>

Ժամը 09:15-ին ափից մոտ 300 մ հեռավորության վրա փրկարարները գտել են կորած քաղաքացի Հ.Ե.–ի դին, որը դուրս են բերել 3-4 մետր խորությունից։ -0-