Քաղաքացի է կորել Սևանա լճում

14.04.2017, 11:10
Նախօրեի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում մարդ է կորել։

Քաղաքացի է կորել Սևանա լճում
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում մարդ է կորել։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ կորածն Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ն է։
Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սևանա լճում որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով և վերսկսվել են ուրբաթ վաղ առավոտյան։ -0-