Գ․ Նժդեհի փողոցի շենքերից մեկում ռումբ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ–ում

13.07.2020, 18:03
Գ․ Նժդեհի փողոցի շենքերից մեկում ռումբ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ–ում
Գ․ Նժդեհի փողոցի շենքերից մեկում ռումբ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 13-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-