439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Դիլիջանի 37-ամյա բնակիչը նախ առևանգել է իր 43-ամյա նախկին ընկերուհուն, իսկ դատի ժամանակ փախել դատարանի պատուհանից

20:57
24 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ 2020թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի 43-ամյա բնակչուհուն, առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 37-ամյա տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է: 37-ամյա տղամարդը նախ վիճաբանել է նրա հետ, այնուհետև՝ առևանգելու դիտավորությամբ նրա կամքին հակառակ ու նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ երկու ձեռքերը բռնել է, հաղթահարելով նրա դիմադրությունը՝ քարշ տալով նստեցրել է նշված ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ նրա պահանջով ավտոմեքենայի վարորդը վարել է մեքենան դեպի Սևանա լճի ափ` այդ կերպ 43-ամյա կնոջը հեռացնելով իր բնական միկրոսոցիալական միջավայրից, իսկ գործադրած բռնության արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնաս, սակայն ժամը 20:00–ի սահմաններում նրան հաջողվել է համոզել նախկին ընկերոջը և վերադառնալ տուն։

Загружается новость ... "Лево"
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

«2020թ. օգոստոսի 20-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը կալանավորը, կարգադրիչի և պաշտպանի ներկայությամբ, դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելու միջոցով դիմել է փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն օրը վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է