Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
20.02.2017,
17:20
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել, գրում է tert.am–ը` Hurriyet Daily News-ի հղումով:
Ինչպես նշում է կայքը, Վրաստանի քաղաքացի կինը որոշել է դիմել խորամանկության` Թուրքիա ներթափանցելու համար, քանի որ մուտքն այդ երկիր նրա համար արգելված է եղել։
38–ամյա կինը թաքնվել է իր սիրեցյալի ճանապարհորդական ճամպրուկի մեջ։
Բաթումից Թուրքիայի Արդվինի նահանգի Խոպա քաղաք ուղևորվող վրացի Ս.Ա.-ի պահվածքը տարօրինակ է թվացել անձնագրային ստուգում իրականացնող անվտանգության աշխատակիցներին։
«Տղամարդու ճամպրուկը բացելով՝ նրանք հայտնվել են շոկի մեջ, երբ այնտեղից դուրս է եկել Վրաստանի քաղաքացուհի, երկրից դուրս գալու արգելքի տակ գտնվող 38-ամյա Մ.Մ.-ն»,– ասվում է գրառման մեջ։
Երկու քաղաքացիներն էլ ձերբակալված են: -0-