«Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակում է իրականացվել․ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում Է այդ գործողությունները
10.11.2020,
07:20
«Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակում է իրականացվել․ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում Է այդ գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակումները:
Ինչպես ասվում է միության հայտարարության մեջ, հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա:
«Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման քայլերը և կոչ անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց և նմանաբնույթ ցանկացած քայլ իրականացնելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-