Արտակարգ դեպք Շիրակում. գերեզմանատանը 68-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

22.09.2020, 14:11
Արտակարգ դեպք Շիրակում. գերեզմանատանը 68-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Արտակարգ դեպք Շիրակում. գերեզմանատանը 68-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Կայքի հաղորդմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ, քննչական խմբերը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-