Արարատի մարզում մեքենա է հրդեհվել (ՎԻԴԵՈ)

07.09.2020, 10:33
Արարատի մարզում մեքենա է հրդեհվել. ՎԻԴԵՈ
Արարատի մարզում մեքենա է հրդեհվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 7-ին, ժամը 03։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:38-ին, մարվել` 04:59-ին: Այրվել է «TOYOTA CAMRY» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ․, ծնված 1988 թ․)»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-