ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ 26-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
Ըստ հաղորդագրության՝ Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Գարեգին Մարկոսյանը։
«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Թալինի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 094-21-50-71 հեռախոսահամարներով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-