Ալեն Սիմոնյանն ինքնասպանության փորձ է կանխել
25.08.2020,
11:28
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, 25 Օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 24-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը։-0-