Ահազանգ ԱԻՆ–ում. քաղաքի տարբեր հատվածներում և «Կովկաս» ռեստորանում ռումբեր են տեղադրված
02.03.2019,
21:39
Քիչ առաջ ԱԻՆ–ում ահազանգեր են հնչել ռումբերի տեղադրման մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ԱԻՆ–ում ահազանգեր են հնչել ռումբերի տեղադրման մասին։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մարտի 2-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված, անհրաժեշտ է օգնություն:
«Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–