Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել

26.01.2022, 00:44
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել հունվարի 25-ին Երևանում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։-0-