Երևանյան լճում 68–ամյա քաղաքացի է խեղդվել
12.02.2025,
11:00
Ողբերգական դեպք՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։